Sequoia Capital
Sequoia Capital | |
---|---|
Տեսակ | բիզնես ձեռնարկություն, ձեռնարկություն և venture capital firm? |
Հիմնադրված է | 1972 |
Հիմնադիր | Don Valentine?[1] |
Վայր | Մենլո պարկ, Սան Մատեո շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ |
Կայք | sequoiacap.com(անգլ.) |
Sequoia Capital, ամերիկյան վենչուրային հիմնադրամ, որը ստեղծվել է 1972 թվականին Դոն Վալենտինի կողմից։ Վալենտայնի հաջող ներդրումների թվում է 1978 թվականին Apple-ում կատարված ներդրումը։ 90-ականների կեսերից կառավարման մեջ ակտիվ դեր են խաղում հիմնադրամի գործընկերներ Մայքլ Մորիցը և Դուգ Լեոնեն[2]։
Հիմնադրամը ղեկավարում են ինը գլխավոր գործընկերներ՝ Մորիտց, Լեոնե, Ջիմ Գետց, Ալֆրեդ Լին, Ռելոֆ Բոտա, Նիլ Շեն, Մայքլ Գոգեն, Բրայան Շրայեր և Կույ Չժոու։ Նրանց տարեկան աշխատավարձը հասնում է $ 1 մլն, սակայն ստացվող եկամուտների մեծ մասը կազմում է ներդրումների շահույթը։ Sequoia Capital-ը հայտնի է դարձել ստարտափներում արագ ներդրումներով, որոնք հետագայում դարձել են բազմամիլիարդանոց ընկերություններ՝ Cisco, Google, Yahoo, PayPal, Youtube, LinkedIn, Dropbox, Stripe, Square, Airbnb, WhatsApp, Instagram, PicsArt Photo Studio: Սթարտափների թվում, որոնց հիմնադրամը մերժել է ներդրումներում, եղել են Twitter-ը, Pinterest-ը և Facebook-ը, որը լուրջ չեն ընդունել այն պատճառով, որ Մարկ Ցուկերբերգը ներկայացել է հանդիպմանը գիշերանոցով[2]։
2012 թվականին գործընկերները Sequoia Capital Global Growth Fund-ում ներգրավել են 700 մլն դոլար[3]։ Հիմնադրամը ներդնում է $ 100,000-ից $1 մլն-ի նախնական փուլում, $1 մլն-ից $10 մլն-ի վաղ փուլում, $10 մլն-ից $100 մլն-ի աճի փուլում։ Ներդրումների բազմակի վերադարձը դարձնում է հիմնադրամը արդյունաբերության մեջ առավել արդյունավետներից մեկը։ Այսպես, Sequoia Venture XI Fund-ը 2003 թվականին 387 մլն դոլար է ներգրավել 40 ավանդատուների մոտ (առավելապես համալսարանների և էնդաումենտների մոտ), 2014 թվականին Venture XI-ի եկամուտը փակելիս կազմել է 3,6 մլրդ դոլար կամ տարեկան 41%՝ հանձնաժողովի կողմից հանած[2][4]։
2009 թվականին հիմնադրամը ստեղծել է սկաուտների լայն ցանց երբեմնի հայտնի ձեռներեցների թվից, որոնք փնտրում են հեռանկարային ընկերություններ, իսկ Sequoia-ն նրանց մատակարարում է միլիոնավոր դոլարներ սկզբնական ներդրումների համար։ Նման մոտեցումը թույլ է տալիս մեծ հավանականությամբ նկատել հեռանկարային ընկերությանը և միաժամանակ թաքցնել այլ վենչուրային հիմնադրամներից իր ակտիվությունը՝ հիմնադրամը ներդրումներ է տալիս սկաուտների միջոցով՝ առանց իր անունը հրապարակելու մինչև նոր փուլ։ Սովորաբար սկաուտն իրեն դուր եկած ընկերությունում ներդնում է մոտ 30 հազար դոլար։ Տարեկան նրանք կարող են Sequoia Capital-ից մինչև 100 հազար ստանալ ստարտափների ֆինանսավորման համար[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.sequoiacap.com/article/remembering-don-valentine
- ↑ 2,0 2,1 2,2 Джордж Андерс, Алекс Конрад (2014 թ․ ապրիլի 10). «Внутри Sequoia Capital: как работает фабрика инноваций Кремниевой долины». Forbes. Վերցված է 2015 թ․ փետրվարի 22-ին.
- ↑ Leena Rao (2012 թ․ դեկտեմբերի 17). «Sequoia Raises $700M For Global Growth Fund» (անգլերեն). TechCrunch. Վերցված է 2015 թ․ փետրվարի 22-ին.
- ↑ «Прикосновение Мидаса: в кого инвестировала Sequoia». Forbes. 2014 թ․ ապրիլի 10. Վերցված է 2015 թ․ փետրվարի 22-ին.
- ↑ Дарья Хохлова (2015 թ․ նոյեմբերի 13). «Скауты Sequoia Capital: Как происходит отбор стартапов для одного из самых влиятельных фондов мира». VC.ru. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 15-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- sequoiacap.com — Sequoia Capital-ի պաշտոնական կայքը